Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ. հետևում է զարգացումներին և կողմերին զսպվածության կոչ է անում:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-Ը:

«Իսկապես, շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, անհանգստացած ենք իրավիճակի սրացմամբ, կողմերին զսպվածության կոչ ենք անում, գլխավոր, հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր կետերի կատարումն է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հայաստանի հետ սերտ կապերը տարբեր մակարդակներում թույլ են տալիս հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի առնչությամբ, նկատել է Պեսկովը:

Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղում իրավիճակի սրացման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփման հարց, սակայն անհրաժեշտության դեպքում այդ կապը կարող է օպերատիվորեն կազմակերպվել: