Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Պ-ն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,- գրել է Ալեքսանյանը։