Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատաբար է արտահայտվել արևմտյան մի շարք երկրների դեսպանատների կոչի վերաբերյալ, որով իրենց քաղաքացիներին հորդորել էին լքել Ուկրաինան:

«Արևմտյան երկրների դեսպանատները իրենց քաղաքացիներին խնդրել են անհապաղ լքել Ուկրաինան՝ կապված քաղաքացիական օբյեկտների և քաղաքային ենթակառուցվածքների վրա ՌԴ-ից սպասվող հնարավոր զանգվածային հարձակումների հետ:

Պատերազմից կես տարի է անցել: Հակառակորդը շարունակում է գործել գլոբալ առաջնորդության, քաղաքական կամքի և զենքի սղության պատճառով: Միգուցե, ժամանակն է՝ փոխելո՞ւ մոտեցումը»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը: