Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի 1–ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 1-ին վաշտի պարեկներ Գուրգեն Մանուկյանն ու Գևորգ Սիմոնյանը:

Վթարի փաստով Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակում նյութեր են նախապատրաստվում: