Ռուսաստանի' 2023 թվականին նավթային պատժամիջոցներից կորուստները կարող են կազմել 120 միլիարդ դոլար, News.ru-ին ասել է Finam-ի վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։

«Նավթի և նավթամթերքի արտահանումից Ռուսաստանի եկամուտներն այժմ կազմում են ամսական մոտ 20 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ հաջորդ տարի՝ բոլոր պատժամիջոցների ներդրումից հետո, մենք կարող ենք կորցնել մոտ 120 միլիարդ դոլար»,- ասել է Պոտավինը։

2022 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց երկիր ռուսական նավթամթերքի և գազի ներմուծման ամբողջական արգելքի մասին։ Միացյալ Նահանգների ղեկավարի կոշտ հռետորաբանության ֆոնին նավթի բաժնետոմսերի գները հաղթահարել են նախկինում կրիտիկական նշաձողը' 100 դոլար մեկ բարելի դիմաց:

«Ռուսաստանից նավթամթերքի ներկրման արգելքը ԱՄՆ հարվածելու է առաջին հերթին ԱՄՆ քաղաքացիներին։ Վաշինգտոնից ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն նավթը Վենեսուելայից և Իրանից ներկրմամբ փոխարինելու համար: Այս սցենարով առաջիկա ամիսներին ԱՄՆ նավթի ներքին շուկան լուրջ դժվարությունների կբախվի։ Ամերիկացիներն ակնկալում են բենզինի առանց այն էլ ռեկորդային գնի հետագա աճ՝ մինչև մեկ գալոնի դիմաց 5 դոլար»,-գրում է Gazeta-ն: