Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով' հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։