Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Հալեպի ռազմական օդանավակայանի մոտ պայթյուններ են լսվել եւ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Գործի են դրվել հակաօդային պաշտպանության ուժերը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։

«Ժամը 20:00-ին Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին»,- հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրը։ Օդանավակայանին վնաս է հասցվել, ասվում է հաղորդագրության մեջ։

Սիրիական հեռուստատեսության տվյալներով՝ հարվածը հասցվել է թռիչքուղիներին ու անգարներին։ Տեղում հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։