Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հատարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: