Զապորոժիեի շրջանում «ТВ Центр»-ի նկարահանող խումբը նկարահանման մեկնելիս պայթյունի հետևանքով տուժել է։

Այդ մասին հայտնել են «ТВ Центр» հեռուստաալիքից և նշել, որ իրենց թղթակից Նիկիտա Վասիլևի փոխանցմամբ, մեքենան շրջվել է։

Միջադեպի հետևանքով լրագրողն ու վարորդը վիրավորվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այժմ բժիշկները օգնություն են ցուցաբերում տուժածներին։

Մանրամասները ճշտվում են։