Ուկրաինական ստորաբաժանումները մարտավարական շրջափակման մեջ են ընկել Խերսոնի ուղղությամբ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Ինգուլեց գետում ջրի մակարդակը բարձրացել է՝ խաթարելով ուկրաինական զորքերի կողմից Խերսոնի շրջանի սահմանների մոտ անցումները: Այժմ նրանք փաստացի մնացել են առանց պաշարների և հայտնվել մարտավարական շրջափակման ու ջրի ճիրանների մեջ։ Նրանք ծանր վիճակում են»,- ասել է նա։