Այսօր՝ սեպտեմբերի 16-ինՌուսաստանի Գ.ՎՊլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ էր այցելել Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունըՊատվիրակությունը գլխավորում էր կրթական կազմակերպությունների գործունեությունը համակարգող վարչության տնօրեն Վիտալի Վիկտորովիչ Գրիշկինը։

Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրենՌուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակիցպ.գ.թԹամարա Ռազմիկի Վարդանյանի հետ։

Այցի ընթացքում պատվիրակները ծանոթացան համալսարանի ճյուղայինկրթականգիտականմեթոդական և միջազգային գծով աշխատանքներին։ Մեծարգո հյուրերն այցելեցին մասնաճյուղի «Հեռանկարային հետազոտությունների լաբորատորիա» (ПиЛАБ), որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Անահիտ Մելքոնյանը ներկայացրեց արհեստական ինտելեկտի ոլորտում ուսանողների ծրագրային մշակումներ։ Մասնաճյուղի «Վիրտուալ իրականության լաբորատորիայում» ուսանողները հյուրերին ցուցադրեցին իրենց հեղինակային նախագիծըորն իրականացվել է վիրտուալ տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղի ընդլայնման և հետագա ռազմավարական զարգացման հարցերը։