Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» վարչության ղեկավար Իգոր Մասլովը Երևանում այցելել է Ռուսական Գրքի տուն, որտեղ հանդիպել է հաստատության հիմնադիր Մհեր Ավետիսյանի հետ։

Քննարկումներ են տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրերի շուրջ, նախանշվել են դրանց իրականացման հետագա քայլերը։