Ձերբակալվել է Ադրբեջանի բանակի ուսումնամարզական կենտրոնի ֆինանսական ծառայության պետ Ռաշադ Մելիքզադեն, գրում է ԱՊԱ-ն:

Նա մեղադրվում է քրեական գործով գրեթե 9 միլիոն մանաթ յուրացնելու մեջ, որի նախաքննությունը շարունակվում է այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունում:

Պաշտոնյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (յուրացում առանձնապես խոշոր չափերով):