ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անընդունելի է անվանել ցանկացած միջուկային զենքի օգտագործումը և ասել, որ դրա օգտագործումը լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության համար։

«Երբ մենք կրկին ու կրկին տեսնում ենք միջուկային հռետորաբանություն Ռուսաստանից, նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան, և, հետևաբար, մենք հստակ ազդանշան ենք ուղարկում, որ դա լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,-Ստոլտենբերգի խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ «միջուկային զենքի օգտագործումը բացարձակապես անընդունելի է, այն ամբողջությամբ կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը պետք է հասկանա, որ միջուկային պատերազմը չի կարելի հաղթել և երբեք չպետք է վարել»։

Ինչպես Պուտինը նշել է անցյալ շաբաթ հեռուստատեսային ուղերձում, Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել ռուսական տարածք, ընդ որում արևմտյան երկրները նաև որպես «միջուկային շանտաժ» են օգտագործում։ Ինչպես պարզաբանել է նախագահը, խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծության մասին է, որը սպառնում է միջուկային աղետի, այլ նաև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հնարավորության և թույլատրելիության մասին հայտարարություններին։ Ինչպես հայտնի է, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և իր ժողովրդին։