ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինվոր է զոհվել, ադրբեջանական ներխուժումը ՀՀ տարածք պետք է դատապարտվի։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և կանգնեցվի: #StandForArmenianDemocracy! (Աջակցիր Հայաստանի ժողովրդավարությանը- խմբ.)»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է։