Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով' անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 19-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։