Ֆրանսիան չի լռում Հայաստանի մասին՝ France Inter-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Առաջին իսկ երեկոյից, երբ Հայաստանին հարվածներ հասցվեցին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ ունեցավ երկու երկրների ղեկավարների հետ։ Ես էլ խոսեցի իմ գործընկերների հետ։ Մենք այս կապակցությամբ անվտանգության խորհրդի երկու նիստ ենք անցկացրել։ Մենք աջակցում ենք Հայաստանին»,- ասել է Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը: