Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում միջազգային հանրությունը վճռական պատասխան կտա, ասվում է Ավստրալիայի Պերտ քաղաքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և նրա ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզի բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

Կողմերը դատապարտել են Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի սպառնալիքները և այն անվանել «լուրջ և անընդունելի սպառնալիք» միջազգային հանրության խաղաղությանն ու անվտանգությանը։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ միջուկային զենքի ցանկացած կիրառում կարժանանա միջազգային միանշանակ դատապարտման և կոշտ արձագանքի։

Նրանք նշել են, որ շարունակելու են սերտորեն համագործակցել միջազգային հանրության հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ և համատեղ ջանքեր են գործադրելու, որպեսզի նմանատիպ սցենար չկրկնվի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Բացի այդ, կողմերը ևս մեկ անգամ նշել են, որ չեն ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեների արդյունքները։