Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը։

Հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր 93 զոհերի անուններ։

Հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ևս 51 զոհվածի անուն, այսինքն' արդեն պաշտոնապես հայտնի է 144 զոհի տվյալներ։

Նշվում է, որ հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը' սեպտեմբերի ագրեսիայի զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ' սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով' նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5012 է, կատարվել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։

Հավելենք, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում է 10 մլն դրամ, ապա ամեն ամիս'200 000–ական դրամ։

Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։

Միքայել Մկրտչյան Էռնեստի' ժամկետային - 29 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Սարգիս Մանուկյան Գևորգի' ժամկետային - 23 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
Տիգրան Մուսայելյան Սանասարի' ժամկետային - 19 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Սամվել Սահարյան Անդրանիկի' ժամկետային - 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Հրաչ Սարգսյան Մխիթարի' ժամկետային - 14 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Վահե Կարապետյան Ստեփանի' ժամկետային - 30 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Խաչիկ Գրիգորյան Արմենի' ժամկետային - 18 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Վահագն Սարգսյան Արմենի' ժամկետային - 03 սեպտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Հայկ Թովմասյան Կարենի' ժամկետային - 16 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Արգիշտի Ստեփանյան Գալուստի' ժամկետային - 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Անդրանիկ Վարդանյան Արամի' ժամկետային - 10 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Էդուարդ Սիանոսյան Արմենի' ժամկետային - 22 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Գոռ Վարդանյան Ռոբերտի' ժամկետային - 27 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Լևոն Վարդանյան Կարենի' ժամկետային - 03 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Սարմեն Բեջանյան Արկադյայի' պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 - 13 սեպտեմբերի 2022
Գագիկ Հարությունյան Սամվելի' ժամկետային - 27 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Տարոն Սիմոնյան Խաչատուրի' պայմանագրային սպա - 16 հունիսի 1983 - 13 սեպտեմբերի 2022
Վաղարշակ Արշակունի Վազգենի' կամավորական - 01 հունվարի 1958 - 13 սեպտեմբերի 2022
Արմեն Ասլամազյան Գեորգիի' պայմանագրային շարքային - 28 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
Աշոտ Միսկարյան Սամվելի' պայմանագրային շարքային - 02 մայիսի 1982 - 14 սեպտեմբերի 2022
Արման Մխիթարյան Վանիկի' պայմանագրային շարքային - 02 ապրիլի 1978 - 13 սեպտեմբերի 2022
Կարեն Սարգսյան Համլետի' պայմանագրային շարքային - 06 հուլիսի 1975 - 14 սեպտեմբերի 2022
Սիաբանդ Թամոյան Քյարամի' պայմանագրային շարքային - 07 հոկտեմբերի 1977 - 14 սեպտեմբերի 2022
Արթուր Խաչատրյան Հայկազունու' պայմանագրային շարքային - 12 ապրիլի 1981 - 13 սեպտեմբերի 2022
Ավետիք Ալիխանյան Արտակի' ժամկետային - 19 սեպտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
Սարգիս Արշակյան Վարդգեսի' ժամկետային - 18 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Մարտին Ավետիսյան Հայկի' ժամկետային - 07 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Հակոբ Բալաբեկյան Կարապետի' ժամկետային - 05 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Արման Ծատուրյան Վարդանի' ժամկետային - 04 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022
Մաքսիմ Գևորգյան Արթուրի' ժամկետային - 07 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Սերյոժա Գրիգորյան Սամվելի' ժամկետային - 02 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Արմեն Կարապետյան Կարապետի' պայմանագրային սպա - 20 փետրվարի 1992 - 13 սեպտեմբերի 2022
Մխիթար Ավագյան Զարզանդի' պայմանագրային շարքային - 02 հունվարի 1986 - 13 սեպտեմբերի 2022
Արման Գրիգորյան Արսենի' պայմանագրային շարքային - 12 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
Ալիսա Մելքոնյան Սուրիկի' պայմանագրային շարքային - 01 փետրվարի 1981 - 13 սեպտեմբերի 2022
Սաղաթել Սարգսյան Հրաչիկի' պայմանագրային շարքային - 22 փետրվարի 1985 - 13 սեպտեմբերի 2022
Հակոբ Ստեփանյան Պետիկի' կամավորական - 09 ապրիլի 1970 - 14 սեպտեմբերի 2022
Սաշա Ասատրյան Արթուրի' ժամկետային - 08 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
Արմեն Գասպարյան Արկադիի' ժամկետային - 27 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Կարեն Գրեյան Աբրահամի' ժամկետային - 14 նոյեմբերի 2003 - 14 սեպտեմբերի 2022
Հենրիկ Հարությունյան Հովիկի' ժամկետային - 15 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
Յուրի Հունանով Էդուարդի' ժամկետային - 16 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Արթուր Մարգարյան Գվիդոնի' ժամկետային - 19 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
Արամ Մնացականյան Էդիկի' ժամկետային - 01 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Արայիկ Ներսեսյան Նորայրի' ժամկետային - 10 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
Ազատ Ներսիսյան Արկադիի' ժամկետային - 13 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Նարեկ Սահակյան Հովհաննեսի' ժամկետային - 28 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Սարգիս Սարգսյան Կարենի' ժամկետային - 05 նոյեմբերի 2002 - 15 սեպտեմբերի 2022
Սերյոժա Ստեփանյան Դավթի' ժամկետային - 24 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Հովհաննես Վարդանյան Հրաչյայի' ժամկետային - 16 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
Գուրգեն Զաքարյան Խաչիկի' ժամկետային - 27 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։