Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները:

09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Դեպքի վայր հանդիսացող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Իրականացվում են ապացուցողական, վարութային գործողություններ, ինչպես նաև' օպերատիվ-հետախուզական միջոցառումներ' դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և ենթադրյալ հանցանք կատարած անձին(անձանց) պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: