Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը՝ առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի երթևեկությունը՝ առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- ասվում է կոմյունիկեի մեջ։

Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։