Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են հաղթել Ռուսաստանին «ռազմի դաշտում», որպեսզի ոչնչացնեն նրան։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։

«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ»,- ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «շատ բանի են պատրաստ»։