Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքները 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրագործման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։

Այդ նպատակով՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Նոտարական պալատի, Արդարադատության նախարարության և ապահովագրական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատել են, որ 2016 թվականին սահմանված կարգավորումներն ունեն վերանայման և բարեփոխման կարիք։

Այդ նպատակով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել քննարկումները և միջազգային լավագույն փորձի, ապահովագրական ընկերությունների առաջարկների հիման վրա դիտարկել պատասխանատվության ռիսկի ապահովագրության ընդլայնման, ինչպես նաև նոտարական ծառայությունների սակագների վերանայման հնարավորությունը։