Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: