Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Կարդում եմ պետական լրատվական «Արմենպրես» գործակալության տեքստը 2 տարով Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղարկելու մասին։

Կարևոր մեջբերում.

«... ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։

Միանգամից հարց է առաջանում. այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։

Մտքիս դեռևս միայն մեկ տարբերակ է գալիս. ադրբեջանցիների վերաբնակեցում։

Եթե այլ տարբերակներ ունեք, խնդրում եմ ասեք»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ' առնվազն երկու տարով։

Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում։