2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տվյալները, անձնական խուզարկության է ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն:

 
 

Վերջինս քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթ:

Ինչպես հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փաթեթում առկա է եղել բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և ընդհանուր 2,7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ: