Փետրվարի 1-ին խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում 42-ամյա Վախթանգ Հ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատերին կոտրել դրանք և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Վախթանգ Հ․-ն տեղափոխվել է «Վեդու» ԲԿ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։