Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի դատավորների միությունից։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել էր անազատության մեջ: