Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի մոտ ապագայում կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում է ևս մեկ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։