Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ փետրվարի 21-ին, ելույթ կունենա Մոսկվայի «Գոստինի Դվորում»։ Այնտեղ կեսգիշերից արդեն երթևեկությունն արգելափակվել է, և կայանումն արգելված է:

Վերլուծաբանների կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին պատմական է լինելու Ռուսաստանի համար։ ՌԴ նախագահը դիմելու է ոչ միայն երկրին, այլ ողջ աշխարհին։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը կկենտրոնանա Ուկրաինայում «հատուկ գործողության», տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։ Բոլորին հետաքրքրում է Ռուսաստանի ղեկավարի կարծիքը Ուկրաինայում «ռազմական գործողությունների» ընթացքի, միջազգային իրավիճակի, ինչպես նաև այն ամենի վերաբերյալ, թե ինչպես է երկիրը հաղթահարում առկա դժվարությունները։ Իսկ այն, թե արդյո՞ք ՌԴ նախագահը կհայտարարի Ուկրաինայում «ռազմական գործողություններից» լայնամասշտաբ պատերազմի անցնելու մասին, դեռևս հայտնի չէ։

ՌԴ նախագահը ելույթ կունենա այսօր՝ կեսօրին։