Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար պետբյուջեից 97 միլիոն 460 հազար դրամ է հատկացվել։ Այդ մասին որոշումն այսօր հրապարակվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Մոտ 89 միլիոն դրամ կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, իսկ 8,3 միլիոնը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։

Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։