Մարտի 9-ին՝ ժամը 07:58-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի 13-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:26-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել է տան (մոտ 225 քմ) ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ)։