Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը' կիրառելով հրաձգային զենքեր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։