Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ միջադեպի փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Երևան - Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով երկու ավտոշարասյունների ուղեկցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։