Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

« 5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք
Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության տարածքում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։