Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին որոշում է ստորագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարի նշանակման մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Աշոտ Էդուարդի Ավագյանին նշանակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար»։