Մարտի 16-ին՝ ժամը 22։10-ին, քաղաքացին դիմել է Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1950 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 10 մ)․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Հ․ Մ․-ին (ծնված 1952 թ.) ուղեկցել անվտանգ տարածք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորակից: