Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: