Այսօր՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արտակ Պ․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երվանդ Քոչար 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Ս․-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, վրաերթի ենթարկվածին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա պարեկները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արսեն Հովհաննիսյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հովհաննես Առաքելյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։