ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքից ադրբեջանցիների կողմից առևանգված և գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողիներին։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ Կարմիր խաչի նամակների միջոցով»,- հայտնել է Զառա Ամատունին։

Նշենք, որ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմն էլ հաստատել է, որ հայ զինծառայողները գերեւարվել են։ Ավելի ուշ՝ Ադրբեջանը հայտարարեց նրանց դեմ քրեական գործի հարուցման մասին։