Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, դրանից հետո որոշ թռիչքներ հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը:

Ավիաընկերություններից մեկը հայտնել է, որ տուժածներ չկան, սակայն միջադեպի հետևանքով օդանավակայանի չորս թռիչքուղիներից մեկը փակվել է:

Կադրերից տեսանելի է, որ ինքնաթիռներից մեկի թևի մի մասը կոտրված է, թռիչքուղու մոտ կան բեկորներ: