Թուրքական ոստիկանությունն «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղական մասնաճյուղի դեմ իրականցրած գործողությունների արդյունքում ձերբակալել է 10 մարդու, որոնք մեղադրվում են սիրիական զինված ընդդիմությանը զենք մատակարարելու համար. գրում են տեղական ԶԼՄ-ները' հղում կատարելով Անվտանգության գլխավոր տնօրինությանը:

Օպերատիվ գործողությունն իրականացվել է երկրի կենտրոնական Քոնյա քաղաքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: