Երևանի ավագանու մայիսի 5 -ի ընտրությունների նախընտրական քարոզչության ապրիլի 7-13-ի ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Երևան քաղաքում սփռում ունեցող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրել: Այս մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված ՀՌԱՀ-ի եզրակացության մեջ:

Ըստ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի առումով առաջատարը «Բարև Երևան» դաշինքն է՝ 1529 րոպե 17 վայրկյան: Վերջինս չի օգտվել վճարովի եթերաժամանակից, իսկ անվճար կարգով եթերաժամանակից օգտվել է 13 րոպե 30 վայրկյան, ինչը գերազանցում է միայն երկու՝ ՀՅԴ և «Օրինաց երկիր» կուսակցություններին անվճար կարգով տրամադրված եթերաժամանակին: Սակայն հաղորդումներին դաշինքի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման առավել մեծ տևողությամբ եթերաժամանակ է տրամադրվել՝ համապատասխանաբար 935 րոպե 34 վայրկյան և 580 րոպե 13 վայրկյան:

Առավել քիչ ընդհանուր եթերաժամանակ է տրամադրվել «Առաքելություն» կուսակցությանը՝ 380 րոպե 25 վայրկյան: Այն ևս չի օգտվել վճարովի եթերաժամանակից, իսկ անվճար կարգով եթերաժամանակից օգտվել է 13 րոպե 53 վայրկյան: Հաղորդումներին կուսակցության թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 208 րոպե 27 վայրկյան և 158 րոպե 5 վայրկյան:

Մյուս 5 կուսակցություններին տրամադրված ընդհանուր եթերաժամանակի պատկերն հետևյալն է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրամադրվել է 1 343 րոպե 48 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 17 րոպե անվճար և 231 րոպե 57 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀՀԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 731 րոպե 21 վայրկյան և 363 րոպե 30 վայրկյան:

ՀՀԿ-ին տրամադրվել է 1 107 րոպե 9 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 15 րոպե 54 վայրկյան անվճար և 115 րոպե 44 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀՀԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 668 րոպե 1 վայրկյան և 307 րոպե 30 վայրկյան:

«Օրինաց երկիր» կուսակցությանը տրամադրվել է 1 066 րոպե 19 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 13 րոպե 16 վայրկյան անվճար և 117 րոպե 46 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՕԵԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 680 րոպե 12 վայրկյան և 255 րոպե 5 վայրկյան:

ՀՅԴ-ին տրամադրվել է 967 րոպե 50 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 13 րոպե 5 վայրկյան անվճար և 16 րոպե 40 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՕԵԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 664 րոպե 10 վայրկյան և 273 րոպե 55 վայրկյան:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը տրամադրվել է 854 րոպե 2 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 13 րոպե 54 վայրկյան անվճար և 43 րոպե 37 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՕԵԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 513 րոպե 6 վայրկյան և 283 րոպե 25 վայրկյան:

Հեղինակ:
«Փաստինֆո»