Այսօր՝ ապրիլի 17-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական քարոզչություն էր իրականացնում «Ժառանգություն» կուսակցությունը:

«Մենք այլևս կոչի կարիքը չունենք, որովհետև մենք արդեն ունենք հետագիծ: Իմ ցանկությունը ոչ թե նրանում է, որ պաշտոն ունենանք և մեր համար գերշահույթներ ապահովենք, ես պայքարում եմ Հայաստանում մնալու համար, ես պայքարում եմ, որ իմ երկիրը ապահով լինի, ես պայքարում եմ, որ մեր ոստիկանը բարձր աշխատավարձ ստանա, ոչ թե ծառայությունից հետո տաքսի վարի»:

«Իշխանությունների պայքարը ցույց է տալիս, որ Երևանի ավագանու ընտրությունները բացառապես քաղաքական ընտրություններ են, հակառակ պարագայում՝ իմ գործընկեր էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահը, ոչ քաղաքական պրոցեսին չէր մասնակցի, շտաբի պետ չէր լինի: Ուստի՝ բացառապես քաղաքական պրոցես է, և մեր մոտեցումն էլ է լինելու բացառապես քաղաքական»,-իր ելույթում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» առաջին համար Արմեն Մարտիրոսյանը: