«Մենք ուրախ ենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանին տալու 4 գյուղերը»։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախարարների կաբինետի նիստից հետո, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։