Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակումը նոր քննարկումների տեղիք տվեց քաղաքական ու քաղաքացիական շրջանակներում: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպես են արձագանքում ֆեյսբուքյան ակտիվիստները այս իրադարձությանը: Եվ այսպես՝ Լենա Ավագյանը տարածել է այդ մասին լուրը և մեկնաբանել այսպես. «Եվ բոլորը հիացան անսպասելի թեկնածուով»:

Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Մամյանը գրել է. «Վարչապետ նշանակվեց «ընդդիմության» առաջնորդ Տիգրան Սարգսյանը)))»:

Զոհրապ Եգանյան. «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ՀԱՅՈՑ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ վառ հիշատակը)): Վարչապետի նշանակման առթիվ եկող երկուշաբթի մեռելոց է))): Էլի էդ անտեր հուսախաբությունը չոքեց ազգիս դռանը(((»: Գրիշա Բալասանյան. «Վաղվանից մեռելոցների «ավանդույթը» վերականգնվելու է. Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել: «Օղորմի» քեզ, Հայաստանի տնտեսություն:»:

Արմեն Հովհաննիսյան. «Հայաստանի երեք հանրապետությունների պատմության մեջ վատագույն վարչապետը մնաց պաշտոնին: Որ ասում եմ ինքնաոչնչացող համակարգ է՝ չեք հավատում»:

Նավակ Ճոճողը. «Երկիր եմ ասել է, քաղաքապետը' Շրեկ, տրանսպորտի նախարար' Չյոռնիյ, ոստիկանապետը' Դերասան, Աժ նախագահը' Մուկ, վարչապետը' Սյուզի, նախագահի աթոռը զավթածն էլ' Սաշիկի ախպեր... աշխարհ, աշխարհ...»:

Արամ Անտինյանը գրել է. «Մենակ թե Տիգրան չասի, մենակ թե Տիգրան չասի… Հայ ազգ»:

Գրառումներն առանձնացրեց՝ Արմինե Վարդանյանը