ՌԴ ՆԳՆ-ի «Պոդոլսկոյե» քրեական հետախուզական վարչության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ 3 քաղաքացու, ովքեր մեղադրվում են բեռնատար փոխադրամիջոցի վարորդի վրա հարձակվելու և կողոպտելու համար. գրում էРосбалт-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը:

Չարագործները համացանցի միջոցով ջերմատաքացուցիչներ էին պատվիրել և խնդրել դրանք առաքել Պոդոլսկ: Ապրանքը առաքելու ժամանակ ՀՀ քաղաքացիները զենքի սպառնալիքի տակ թալանել են ապրանքը և դիմել փախուստի: Հասցված վնասը գնահատվում է 500 հազար ռուբլի:
Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ կողոպուտի մեղադրանքով:

Այս պահին ոստիկանությունը պարզում է այլ հանցագործություններում ունեցած քաղաքացիների հնարավոր մասնակցությունը: