Հրանտ Բագրատյանի կողմից շատ ստեր են եղել, նա խոստացել էր 50 օրինագիծ բերել ԱԺ, բայց բացի թվային մանիպուլիացիայից, որը խիստ վիճելի է և կասկածելի է, ոչինչ չտեսանք, ու՞ր են դրանք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Անդրադառնալով Բագրատյանի հետ չկայացած բանավեճերին նա հայտնեց. «Եթե մարդուն ասում են՝ դու ճիշտ չես խոսում, մեղմ ասած սուտ ես խոսում, մեղադրում են գրագողության մեջ, իսկ փաստեր կան, մասնագիտական տեսանկյունից խիստ անհեթեթ մտքեր ես արտահայտում, այստեղ կարծում եմ՝ իր ինքնասիրության և արժանապատվության խնդիրն էր մասնակցել բանավեճին»։ Անդրադառնալով համատեղ բանավեճերի շուրջ մամուլի տարբեր հրապարկումներին, թե իբր Բագրատյանը իրեն Սլավոնական համալսարանում բանավեճի է հրավիրել, իսկ ինքը մերժել է առաջարկը, տնտեսագետը նկատեց. «Բանավեճի հրավիրելու առաջարկ Բագրատյանն արել է կեսգիշերին իր ֆեյսբուքյան էջում և առավոտյան հրավիրել։ Մեգաաստղին թվում է, բոլորը նստած հետևում են, թե ինքն ինչ պետք է գրի։ Ու նաև մասնագիտական էթիկայի տեսանկյունից տեղեկացնեմ, որ մեր բանավեճը լինելու էր իր ուսանողների ներկայությամբ։ Մնացածը թողնում եմ Ձեզ»,–հայտնեց տնտեսագետը։ Մանասերյանն, անդրադարձով գրագրողությունների մասին խոսակցություններին, նշեց, որ դա մասին բազմաթիվ մարդկանց կողմից է նշվել, իրենց կողմից ևս նկատեց. «Մենք ավելի շատ այլ հարցեր ունենք, քան այդ անձի մասին խոսելը»։

Հ.Գ Այս ասուլիսին հրավիրված էր նաև Հրանտ Բագրատյանը, ով սակայն չէր ներակայացել։