Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ջորջո Նապոլիտանոն վերընտրվեց Իտալիայի նախագահի պաշտոնում:

Դա աննախադեպ երևույթ է, քանի որ նախկինում միևնույն մարդը 2 անգամ չի զբաղեցրել Իտալիայի նախագահի պաշտոնը: Այսպիսով, Ջորջո Նապոլիտանոն դարձել է Իտալիայի Հանրապետության 11-րդ և 12-րդ նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Իտալիայում նախագահական ընտրություններ էին: Պատգամավորների պալատի և Սենատի համատեղ նիստի ժամանակ երկրի բոլոր շրջանների պատվիրակների մասնակցությամբ ընտրվեց Իտալիայի նոր՝ 12-րդ նախագահը: Գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի 7-ամյա մանդատը սպառվում է մայիսի 15-ին: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 1007 ընտրող, որոնց թվում՝ 630 պատգամավոր, 319 սենատոր, 58 պատվիրակ, որոնց նշանակել են իտալական շրջանների շրջանային խորհուրդները: