Shamshyan.com. Ոստկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հրաչ Դավթյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտեը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով: Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 21-ամյա Էդգար Քաթաբյանը, վարելով ВАЗ 21 124 մակնիշի Լ 20 21 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի հատվածում, վթարի է ենթարկվել և շրջվել:

Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ավտոմեքենայից քիչ հեռու հայտնաբերել են Էրիկ Քաթաբյանի դին: